Տավուշում վիրավորված զինծառայողի վիճակը բավարար է. Արծրուն Հովհաննիսյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Պառավաքար գյուղի պաշտպանական դիրքում հուլիսի 28-ին, Ադրբեջանի զինուժի կրակոցից վիրավորված պայմանագրային զինծառայող Արթուր Մայրանյանի առողջական վիճակը բավարար է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ Արթուրն արդեն ապաքինվում է, նա ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալի Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ:
Նշենք, որ Արթուր Մայրանյանը երկու անչափահաս երեխաների հայր է, ընտանիքի միակ կերակրողն է, ունի ծեր ծնողներ։ Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, որ կոտրվել են զինծառայողի թեւի ոսկորները, նաեւ վնասվել է մեջքը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



