Դավիթաշենում 23 բարդի հատելու գործը ուղարկվել է դատարան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴավիթաշենում 23 բարդի հատելու գործով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, գործն արդեն դատարանում է: Այն կքննվի Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իարվասության դատարանում՝ դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ:
Դատական առաջին նիստը նշանակվել է օգոստոսի 11-ին:
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» լողավազանի դիմաց, 23 բարդի են հատել: 23 բարդի հատելու մեջ մեղադրվող Ալեքսան Սամսոնյանը կալանավորվել էր, որից հետո ազատ արձակվել, նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՔՕ 296-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



