Պաշտոնյա․ Առաջիկա ամիսներին կարելի է ակնկալել հայ ու ռուս մեքենաշինարարների համատեղ նախագծեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱռաջիկա ամիսներին կարելի է ակնկալել հայ ու ռուս մեքենաշինարարների համատեղ նախագծեր։ Այս մասին NEWS. am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության ոլորտային տնտեսական քաղաքականության վարչության ղեկավար Արմեն Եգանյանը։
Նա հիշեցրել է, որ նախարար Սուրեն Կարայանը ռուս գործընկերոջ՝ արդյունաբերության ու առեւտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվել են օգնել երկու երկրների մեքենաշինական ընկերությունների կապերի ամրապնդմանը։
«Համատեղ նախագծերի ռազմավարությունը կամ ճանապարհային քարտեզը մշակում է համատեղ աշխատախումբը։ Իսկ առաջիկա ամիսներին կարելի է ակնկալել առաջին գործնական արդյունքները»,- հավելել է Եգանյանը։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



