Վարազդատ Հարոյանն օգնեց «Ուրալ»-ին ոչ ոքի խաղալ «Զենիթի» հետ
ՍՊՈՐՏՌուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալ»-ը սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ` 1:1: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ուրալ»-ի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը: Հանդիպմանը հաշիվը 35-րդ րոպեին բացեց եկատերինբուրգցիների հարձակվող Բիկֆալվին, իսկ «Զենիթ»-ի կազմում հաշիվը հավասարեցրեց Ալեքսանդր Կոկորինը: Հայաստանի ընտրանու հարձակվող Էդգար Մանուչարյանը բացակայում էր հայտացուցակից վնասվածքի պատճառով:
Այս խաղից հետո «Ուրալ»-ը 7 միավորով զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը: «Զենիթ»-ը 1-ին տեղում է: «Ուրալ»-ը 6-րդ տուրում ուժերը կչափի Տուլայի «Արսենալ»-ի հետ:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



