Անտառային հրդեհները շուրջ 70 տուն են ոչնչացրել Տեխասի նահանգում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ-ի Տեխասի նահանգի կենտրոնական շրջանում գրեթե 70 տուն Է ոչնչացել անտառային սաստիկ հրդեհների հետեւանքով, որոնք շարունակվում են արդեն մի ամբողջ շաբաթ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով KWTX տեղական հեռուստաալիքին:
Ինչպես հայտնել է անտառների պահպանության տեղական ծառայությունը, Բաստրոպի օկրուգում հրշեջներին հաջողվել է տեղափակել հրդեհների 70 տոկոսը, այնտեղ կրակը հասցրել է այրել ավելի քան 18 քառակուսի կիլոմետր տարածք: Ազգային օդերեւութաբանական ծառայությունը անձրեւներ է կանխատեսում Բաստրոպի շրջանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



