«Մեջս շատ բան կա կուտակված...կփորձեմ երգի միջոցով արտահայտել». Անահիտ Կիրակոսյանի հուզիչ անակնկալը՝ ամուսնուն (վիդեո)
ԼԱՅՖԴերասանուհի Անահիտ Կիրակոսյանի ամուսինը՝ Արտակ Սարգսյանը, այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Այս առիթով Անահիտը որոշել է յուրահատուկ անակնկալ մատուցել ամուսնուն: Նա հատուկ սիրելիի համար գրել է «Ուրիշ աշխարհ» երգն ու նկարահանել տեսահոլովակ դրա հիման վրա:
«Իմ Կես, շնորհավոր ծնունդդ: Դու իմ Ուրիշ աշխարհն ես: Մեջս շատ բան կա կուտակված...կփորձեմ երգի միջոցով արտահայտել: Այս երգը տարիներ առաջ գրվեց հենց քեզ համար՝ եւ երաժշտությունը, եւ խոսքերը միասին: Արի գնանք Ուրիշ աշխարհ...»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է դերասանուհին:
Ի դեպ, այս տեսահոլովակը կարծում ենք՝ ոչ միայն անակնկալ էր Անահիտի ամուսնու, այլեւ երկրպագուների համար, որոնք արդեն քաջածանոթ են դերասանուհու մյուս երաժշտական ստեղծագործություններին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



