Թուրքիան 2 միլիարդ դոլար Է կորցրել Ռուսաստանին լոլիկի մատակարարումների արգելքից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան 2 միլիարդ դոլար Է կորցրել Ռուսաստանին լոլիկի մատակարարումների արգելքից: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիի համար հաշվարկել Է Պտուղ-բանջարեղենի ազգային միության գլխավոր վերլուծաբան Կիրիլ Լապշինը:
Թուրքիայի Էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին օգոստոսի 9-ին հայտարարել Է, որ Անկարան հարկադրված կլինի պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե Մոսկվան չվերացնի գյուղատնտեսական արտադրանքի մի շարք տեսակների մատակարարումների առեւտրական սահմանափակումները:
«Թուրքիայի (վնասները – խմբ.) մոտենում են արդեն 2 միլիարդ դոլարի, այն ՌԴ Էր արտահանում իր լոլիկի շուրջ 40 տոկոսը, իսկ Ռուսաստանն, իր հերթին, ամբողջ լոլիկի ավելի քան կեսը ներմուծում Էր այնտեղից»,- ասել Է Լապշինը:
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



