Հայաստանում տնտեսվարողներն այսուհետ ապրանքանիշ կստանան 4 ամսում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում տնտեսվարողներին ապրանքանիշեր տրամադրելու ժամկետները կառավարության ընդունած նոր որոշմամբ կնվազեցվեն՝ 6 ամսից հասցվելով 4-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը գործադիրի նիստում նշեց, որ նոր կարգն արտացոլում է ավելի վաղ ընդունված օրենսդրական փոփոխությունները։
«Չորս ամիսը՝ մտավոր սեփականության փորձաքննության և այլ գործընթացների համար, շատ կարճ ժամկետ է։ Աշխարհում նման բան պարզապես չկա։ Բացի այդ՝ դիմումը կարելի է ներկայացնել նաև էլեկտրոնային տարբերակով, ինչը զգալիորեն դյուրացնում է գործը»,- ասաց Կարայանը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



