«Լոռի»-ի գլխավոր մարզիչ է նշանակվել Արմեն Ադամյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊրո կարգի որակավորում ունեցող մարզիչ Արմեն Ադամյանը պայմանագիր է ստորագրել «Լոռի» ՖԱ-ի հետ՝ 2+1 ձևաչափով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հայտնի մասնագետն աշխատել է «Միկա»-ում, գլխավորել ռուսական «Վոլգա» (Ուլյանովսկ), «Զենիթ» (Պենզա), «Դնեպր» (Սմոլենսկ) թիմերը:
Որպես մարզիչ՝ Ադամյանը երկու անգամ նվաճել է Հայաստանի գավաթը, մեկ անգամ՝ Սուպեր գավաթը, մեկ անգամ դարձել է Հայաստանի փոխչեմպիոն, երկու անգամ՝ բրոնզե մեդալակիր:
Արմեն Ադամյանին կօգնեն Մամիկոն Ղարիբջանյանը և դարպասապահների մարզիչ Մայիս Ազիզյանը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



