Երևան, 15.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ստեփանակերտում ԼՂՀ նախագահը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին կներկայացնի սահմանային վիճակն ու վերջին խախտումները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տարածաշրջան այցելության ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կլինեն ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում եւ պաշտոնական հանդիպումներ կունենան Արցախի նախագահ Բակո Սահակյանի եւ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի հետ: ԼՂՀ նախագահի մÕ �մուլի խոսնակ Դավիթ Բաբայանը չբացառեց, որ ոչ պաշտոնական ձեւաչափով կլինեն հանդիպումներ նաեւ այլ պաշտոնյաների հետ:

«Երբ նման հանդիպումներ են լինում, քննարկվում են մի շարք ուղղություններ: Նախ, կոնկրետ ստեղծված իրավիճակը: Առաջին հերթին, բնականաբար, ուշադրություն կդարձվի սահմանային խնդիրներին, շեշտը կդրվի խախտումների վրա եւ կքննարկվի, թե ինչ քայլեր կարելի է կատարել այդ խախտումները նվազեցնելու ուղղությամբ: Բնականաբար, կքննարկվեն նաեւ ընդհանուր բանակցային գործընթացն ու տարածաշրջանային փոփոխությունները: Հաշվի առնելով, որ վերջին 2 տարվա ընթացքում Ադրբեջանի կողմից սահմանային խախտումները նոր դրսեւորումներ են ստացել, չի կարող շրջանցվել նաեւ սահմանÕ �ն տեղի ունեցող դեպքերի առնչությամբ անկախ հետաքննության մեխանիզմի ներդրման հարցի բարձրացումը»,- ասաց Դավիթ Բաբայանը` հավելելով, որ համանախագահների հետ հանդիպումների ժամանակ պաշտոնական Ստեփանակերտը միշտ ներկայացնում է բազմաթիվ առաջարկություններ, որոնք Բաքուն չի ընդունում եւ մերժում է:

«Մենք առաջարկեցինք դիպուկահարների հետ քաշում, բայց Բաքուն մշտապես մերժում է: Նաեւ առաջարկեցինք, որպեսզի տոն օրերին` տեղական, թե միջազգային, քաղաքական, եկեղեցական սահմանին հրադադարի ռեժիմը չխախտվի, բայց Բաքուն կրկին մերժեց: Այս անգամ, նույնպես, մենք մի շարք առաջարկություններ կանենք համանախագահներին, բայց կարծում եմ, որ համանախագահները պետք է հիմնական շեշտը դնեն ադրբեջանական կողմի վրա` նրան կառուցողական դաշտ բերելու համար»,- ասաց Բաբայանը:

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը շեշտում է, որ այս առնչությամբ շատ կարեւոր կլինի նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: «Թեպետ յուրաքանչյուր հանդիպումից հետո Ալիեւը խոստանում է մի բան, կատարում հակառակն ու խախտում միջազգային օրենքը, այդ կերպ իմաստազրկելով նաեւ իր խոսքերը, սակայն, եթե առաջիկայում կայանա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, դա կլինի կարեւոր եւ ազդեցիկ մեխանիզմ կլինի խաղաղությունն ու կայունությունը ընդհանուր առմամբ պահպանելու համար»,- ասաց Բաբայանը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեր Անդրիուն (Ֆրանսիա) հոկտեմբերի 26-ին կայցելեն Հայաստան:

«Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Հայաստան հոկտեմբերի 26-ին` հանդիպելու ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ»,- այս մասին «Թվիթեր»-ում արած գրառման մեջ հայտնել է ՀՀ ատաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Հայտնի է նաև, որ համանախագահները Բաքվում կլինեն հոկտեմբերի 28-ին: Նրանք նպատակադրված են կազմակերպել Հայաստանի  և Ադրբեջանի նախագահների հանդիպում:

 

Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել օգոստոսի 15-ից 19-ինԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտմանԱդրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՈւժեղ քամու հետևանքով Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել ու փակել է 3 երթևեկելի գոտիՄեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվելՏիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրեր են փլուզվել․ վնասվել է 4 ավտոմեքենա, տուժածներ չկանԻնչպե՞ս կարող ես տխրել, երբ տեսնես, որ «յան» ազգանունով մարդ տնտեսական հաջողություն է ունեցել. Նարեկ ԿարապետյանՀայաստանը գտնվում է թուրքական երկու պետությունների միջև՝ աճող վտանգի պայմաններում․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի մասին․ «Ցանկացած պետություն կերազի այդպիսի քաղաքացի ունենալ»Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռներըԻ՞նչ է կատարվում գյուղերում․ Նարեկ Կարապետյան Զինված ուժերում մահվան դեպքերը չեն կարող դառնալ հերթական վիճակագրությունը, բայց ցավոք, դարձել են. Մարիաննա ՂահրամանյանՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաԽորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժելԽոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներՎիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնությունԻսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՉեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ ՂազինյանՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱդրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել ՀայաստանԽնայիր ավիատոմսեր գնելիս Աղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան Վարդաձորում արտաքին լուսավորության էլեկտրասյուներ տեղադրելիս 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և տեղում մահացել․ 14-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան պայմանավորվածություններից մեկ տարի անց Թուրքիան ցանկանում է լինել ՆԱՏՕ-ի անդամ, լավ հարաբերություններ ունենալ և՛ ԵՄ-ի, և՛ Ռուսաստանի հետ․ Լավրով ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան համաձայնագրերից հետո անցած մեկ տարվա ընթացքում. ԵՄ արտաքին գործերի մամուլի քարտուղար Առաջարկում եմ Հայաստանում վերաբացվի գյուղատնտեսության նախարարությունը. Հարություն Մնացականյան Տպավորություն ա՝ ԱԺ նիստերի դահլիճը ոնց որ զոհասեղան ա, մոտավոր սենց՝ տվեք այդ մեկ մարդուն Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ Բնակարաններից մեկում հայտնաբերվել է դանակահարված տղամարդու դիակ96 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ Ավետիք Չալաբյանի նման կիրթ, ընկերասեր, ընտանիքին նվիրված քաղաքացու կերպար բոլոր երկրները կերազեն ունենալ. Արմեն Գևորգյան1.7 մլն դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար․ ԲԸՏՄ Իսրայելը դուրս չի գա Գազայում, Լիբանանում և Սիրիայում անվտանգության գոտիներից. Իսրայելի ֆինանսների նախարար Միապետ Փաշինյա՛ն, դու ո՞ր քաղաքականությամբ ես առաջնորդվում․ Անահիտ Հակոբյան Փաշինյանը տարիներ շարունակ իրականացնում է ազգային էլիտաների հետապնդում. Լարիսա ԱլավերդյանԱրդյունաբերության կուլիսներում․ ինչ է իրականում կանգնած մեկ տոննա հանքաքարի հետևումՀայտնի է, թե որքան կարժենան նոր կենսաչափական անձնագիրը և նույնականացման քարտըԴավիթ Ղազինյանը առաջադրվեց ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահՀայաստանում օտարերկրյա ներդրումները շատ ե՞ն. եթե շատ չեն, ի՞նչու շատ չեն. Արամ Վարդևանյան Հնդկաստանի հյուսիսում թունելի փլnւզման հետևանքով յոթ մարդ է զnhվել Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Երևանի ևս 2 փողոցում գորգի տեսքով հետիոտնային անցումներ կլինեն․ ի՞նչ է հայտնի