Կբացվի գեղանկարիչ Կարեն Սմբատյանի ծննդյան 85-ամյակին նվիրված ցուցահանդեսը
ՄՇԱԿՈՒՅԹՀայաստանի նկարիչների միությունում 2017 թվականի օգոստոսի 11-ին՝ ժամը 18:00-ին, կբացվի հայ մեծանուն գեղանկարիչ Կարեն Սմբատյանի անհատական ցուցահանդեսը՝ նվիրված գեղանկարչի ծննդյան 85-ամյակին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ցուցահանդեսը կգործի մինչև օգոստոսի 15-ը:
Հանրությանը կներկայացվեն հայ կերպարվեստի ամենավառ վարպետներից մեկի` Կարեն Սմբատյանի ստեղծագործական գործունեությունը ներկայացնող շուրջ 60 գեղարվեստական աշխատանքներ` գրաֆիկականից մինչև խոշոր կտավային՝ մարդ-բնություն թեմատիկայով և մինչ այժմ չցուցադրված:
Ցուցահանդեսը կազմակերպել է «ԱՐՏ PR» ընկերությունը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



