Վատիկանը հերքել է Հռոմի պապի` քաղցկեղով հիվանդ լինելու մասին լուրը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎատիկանը հերքել է իտալական ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունն այն մասին, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապն ուղեղի ուռուցք ունի: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
«Հռոմի պապը շարունակում է գործունեություն ծավալել իր սովորական բարձր ինտենսիվությամբ: Չհիմնավորված լուրերի տարածումը բացարձակապես անընդունելի է և ուշադրության արժանի չէ»,- ասել է Վատիկանի խոսնակ հայր Ֆեդերիկո Լոմբարդին:
Իտալական Quotidiano Nazionale պարբերականը հոկտեմբերի 21-ին թերթի շապիկին տեղադրել էր լուրն այն մասին, թե Հռոմի 78-ամյա պապը գաղտնի կերպով ուղղաթիռով գնացել է Տոսկանա` հանդիպելու ճապոնացի բժշկի: Նշվում էր, որ արգենտինացի պոնտիֆիկի մոտ ախտորոշվել է «փոքր սև կետ գլխուղեղի վրա», սակայն դա բուժելի է:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



