Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ահա թե ինչպես է Հայաստանը դուրս գալու ԵՏՄ-ից

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանի ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն առաջարկել է ԵՏՄ-ից դուրս գալ, քանի որ ԵՏՄ-ից Հայաստանին օգուտ չկա, իսկ հայ վարորդներին էլ չեն թողնում Ռուսաստանում մեքենա վարել հայկական վարորդական իրավունքով:

Մարուքյանին անմիջապես պատասխանել է ՀՀԿ խոսնակ Շարմազանովը՝ թե Հայաստանը ոչ մի տեղ էլ չի գնա ԵՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից, դրանց այլընտրանք չկա: Ավելի վաղ Շարմազանովի շեֆն էր ասել՝ մեզ ոչ մի տեղ չեն սպասում: 

Հիմա փորձ է արվում ինչ որ բանավեճ հրահրել, որը չի ստացվում՝ տեղական գործիչները գլամուրային լեզվակռիվ են մղում, Սասնա ծռերը դրա փոխարեն առաջարկում է ապագաղութացում՝ ճանապարհային քարտեզով, մի երկու վերլուծաբան փորձում են լրջացնել թեման, իսկ ռուսահայ մի երկու քաղաքագետ էլ խրատում են՝ ղզիկություն մի արեք, խելքներդ գլուխներդ հավաքեք՝ նախ պետք է ինչ որ բան ներկայացնեք ձեզնից, որ հետներդ հաշվի նստեն:

Ահա եւ ամբողջը: Հայաստանում վաղուց որեւէ հարցով բանավեճ ոչ միայն չի լինում, այլեւ մի համառ ավանդույթով «բանավեճի» դրված թեմաներն արժեզրկվում ու վարկաբեկվում են, ավելի շատ հակառակ էֆեկտ տալով՝ միտինգը, հացադուլը, զինված ապստամբությունը, հիմա էլ ԵՏՄ-ն: Որեւէ լրջություն, պատասխանատվություն չկա ու չի սպասվում, ավելին, դա կարծես թե ոչ մեկին չի էլ հետաքրքրում: 

Դա նշանակո՞ւմ է, որ այդ թեմաներն ակտուալ չեն:

Հայաստանն ինչ պատճառով մտել է ԵՏՄ, նույն պատճառով էլ կմնա այնտեղ, ասում է քաղաքագետ Միքայել Զոլյանը: Դժվար է չհամաձայնվել, նկատի ունենալով այն հանգամանքը, որ հայկական գլամուրն ու քաղաքական դասը որեւէ տեղ մտնելուց բացի ոչ մի կերպ չի պատկերացնում երկրի ու իր ճակատագիրը:  

Երբ պետության ղեկավարն ասում է, թե մեզ ոչ մի տեղ չեն սպասում, կամ ասվում է, թե ՀԱՊԿ-ին ու ԵՏՄ-ին այլընտրանք չկա, դա նշանակում է, որ Հայաստանում չկա իշխանություն ու քաղաքական դաս, այլ մի համակարգ, որին հակացուցված են այն բոլոր հատկանիշները, որոնք առնչվում են անկախ պետականության շինարարության խնդիրներին եւ ռազմավարությանը:

Սակայն սա հարցի մի կողմն է: Հայաստանը դուրս չի գալու ԵՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից, քիչ ինչ վերաձեւակերպելով Միքայել Զոլյանի խոսքը՝ որքան որ անիմաստ է եղել մտնելը, նույնքան անիմաստ է դուրս գալը: Ցավոք, դժվար է արդեն չհամաձայնվել նաեւ ռուսահայ քաղաքագետների հետ, հաշվի առնելով հիմնախնդիրների հանդեպ մոտեցման բնույթն ու մոտիվները Հայաստանում:

Սակայն Հայաստանը դուրս է գալու ԵՏՄ-ից, ու ոչ այն պատճառով, որ հայ վարորդներին Ռուսաստանում նեղում են: Դա տեղի է ունենալու այն ժամանակ, երբ ԵՏՄ-ն դադարեցնի իր գոյությունը:

Հիշվում է՝ ԽՍՀՄ-ի լուծարման ակտից հետո Թուրքմենստանը մինչ օրս անկախության որեւէ ակտ չի ընդունել: Ժամանակին նախկին հանրապետությունների ղեկավարները նույնիսկ բարկանում էին թուրքմենների վրա, համոզում հռչակագիր ընդունել, սակայն թուրքմեններն անդրդվելի էին: 

Հայաստանը ոչ թե դուրս է գալու ԵՏՄ-ից, այլ պարզապես մնալու է դրսում, ավելի ճիշտ՝ մնալու է օդում կախված, իսկ քաղաքական դասն էլ շվարած դեսուդեն է ընկնելու՝ հիմա ուր մտնենք: Քանի որ այլ բանի այդ դասն ընդունակ չէ:

Աշխատանք չունեցողների համար նոր հնարավորություն․ պետությունը մինչև 250 հազար դրամի աջակցություն կտրամադրի Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը Ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա Իրանի դեմ ուղղված ագրեսիան Իրանը՝ ընդդեմ հիջաբի․ Թեհրանի ուղերձը Բաքվին Ֆրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել «Զբաղվեք ձեր խնդիրներով»․ լարվածության նոր ալիք` Ադրբեջանի և Իրանի միջև Ֆրանսիան ընդլայնում է իր միջուկային զսպման դերը Եվրոպայում Ողբերգական վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է. Ավանեսյան Հայտնաբերվել է վիտամին D-ի անբավարարության դեմ պայքարի զարմանալի միջոցԵղանակը կտրուկ կփոխվի․ անձրև ու ամպրոպ՝ Երևանում և հանրապետության մի շարք շրջաններում Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հոկտեմբերի 19-25-ը Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը․ Վահե Հովհաննիսյան Գերմանիայի տնտեսությունը հրատապ բարեփոխումների կարիք ունի. Մերց Զելենսկին հայտնել է տարածքային հարցի քննարկման իր պայմանը Վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն ավարտվում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն 24-ամյա ուսուցչուհին փորձել է փրկել զուգարանում մնացած աշակերտուհուն և ինքն է մահացելԷրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքը Թրամփը արգելափակել է Իրանի դեմ Իսրայելի նոր հարվածները․ CNN Գերմանական նավահանգստում զբոսաշրջային նավը բախվել է կոնտեյներատար նավերի Գազ չի լինելու հոկտեմբերի 27-ին 10:00-ից մինչև հոկտեմբերի 28-ը 18:00-ն ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքներըԶելենսկին՝ Պուտինին փոխանցված փաստաթղթի բովանդակության մասին Մենք ունենք հետախուզական տվյալներ, որ մեր թշնшմիները կարող են փորձել խանգարել ընտրությունների անցկացմանը. Նեթանյահու ԿԸՀ-ն հրպարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները Այսօր տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսություն Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զnհ․ 4 վիրավnրներց մեկը հղի կին է 80-ամյա թոշակառուն կուլ է տվել պրոթեզներըՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. ՉալաբյանԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ «Քարի լիճ» տանող ճանապարհին ավտոբուսն արգելափակվել էր ձյան շերտում Մասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը Կինը, ձեռքին գինու շիշը, փորձել է մետրոյում առևանգել 7-ամյա աղջկաNaré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետ «Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքները Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորությունՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն