Էմերի. Նեյմարը պատրաստ է նորամուտին
ՍՊՈՐՏՊՍԺ-ի իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին հայտնել է, որ թիմի նորեկ Նեյմարը պատրաստ է նորամուտը նշել Ֆրանսիայի առաջնությունում։
«Ֆիզիկապես նա պատրաստ է անցկացնել ամբողջ հանդիպումը։ Մենք ցանկանում ենք նրան ընդգրկել մեկնարկային կազմում։ Նեյմարը լավ մարզում է ունեցել եւ պատրաստ է առաջիկա հանդիպմանը»,- Էմերիի խոսքը մեջբերում է ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը։
Օգոստոսի 13-ին փարիզյանը թիմը Ֆրանսիայի առաջնության երկրորդ տուրում կհյուրընկալվի «Գենգամին»։
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան ստացել է Նեյմարի միջազգային տրանսֆերային արտոնագիրը։
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



