Հայաստանի առաջնություն. «Փյունիկ»-ն առավելության հասավ «Գանձասար Կապան»-ի նկատմամբ
ՍՊՈՐՏՖուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության երկրորդ տուրում «Փյունիկ»-ը «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց «Գանձասար-Կապան»-ին և հաղթեց 2:1 հաշվով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, առաջին կեսում թիմերը մեկական գնդակ փոխանակեցին: Փյունիկցի Ալիկ Առաքելյանի գոլին հյուրերը խաղակեսի վերջին րոպեին պատասխանեցին Ալեքս Ջունիորի դիպուկ հարվածով:
Երկրորդ կեսում Ռոբերտ Մինասյանը կրկին առաջ մղեց «Փյունիկ»-ին ու հաղթանակ պարգևեց իր թիմին:
«Փյունիկ»-ը վաստակեց 4 միավոր: «Գանձասարը» կրեց երկրորդ պարտությունը: Նախորդ տուրում կապանցիները 1:3 հաշվով զիջել էին «Արարատ»-ին:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



