ԱԻՆ-ն ահազանգ է ստացել, որ Աբովյան փողոցում և Գործարանային մետրոյի մոտ մեքենաներ են այրվում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը Երևանի երկու տարբեր հատվածներում ավտոմեքենաների այրվելու մասին ահազանգեր է ստացել:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, օգոստոսի 11-ին՝ ժամը 20:22-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գործարանային մետրոյի հարևանությամբ այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Օգոստոսի 11-ին, ժամը 20:13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աբովյան 66 շենքի դիմաց այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Երկու դեպքի առնչությամբ ԱԻՆ-ը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



