Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

1 մլն-ի շանտաժով սպային համակարգում չես պահի. «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բանակում պիտի կարգ ու կանոն հաստատվի, սպաների համար պետք է համակարգում մնալու համապատասխան  պայմաններ ստեղծվեն ՝բնակարանային ապահովությունից մինչև խրախուսում. 1 մլն տույժով  սպային համակարգում 20 տարի չես պահի:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արայիկ Խուդավերդյանը՝ անդրադառնալով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ավարտած սպաների պայմանագրերում կատարված փոփոխությանը, ըստ որի՝ 20 տարվա պայմանագիր կնքելու պարագայում, եթե 10 տարին չլրացած հրաժարվում են ծառայությունից, տարեկան 250 000 դրամի փոխարեն վճարելու են 1 մլն դրամ:

«Ժողովրդի խոսքով ասած ՝ գնացող ձիուն չես պահի: Հետաքրքիր է, իսկ պայմանագրի մյուս կողմը, ռազմական ղեկավարությունը պահո՞ւմ է իր  պարտավորությունները, սպան համակարգում իր իրավունքները պաշտպանվա՞ծ է համարում: Պայմանագիր պարտադրելով հայրենիք չեն պահում»,- շեշտեց նա:

Արայիկ Խուդավերդյանի խոսքով՝ եթե բանակում սպայական կազմի խնդիր առաջանա, ապա ստիպված են լինելու պայմանագրայինների քանակն ավելացնել, իսկ պայմանագրայինը, քաղաքացիական անձը կադրային սպայի հոգեբանություն չունի:

«Պետք է մատնանշել նաև այն, որ այսօր անգամ որակյալ սպայի խնդիր կա՝անկախ ստացած կրթությունից»,- նշեց Խուդավերդյանը:

Tert.am-ի հետ զրույցում իրավապաշտպան, ռազմական փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը շեշտեց, որ պայմանագրի փոփոխությամբ զինծառայողներին պարզապես շանտաժ են անում համակարգում մնալու  համար:

Ռուբեն Մարտիրոսյանը օրինակ բերեց 7 տարի առաջ բանակում մահացած լեյտենանտ Արտակ Նազարյանի դեպքը, ով ծառայության անցելուց կարճ ժամանակ անց փորձել էր հրաժարվել ծառայությունից, բայց նրա հետ բացատրական աշխատանքներ էին տարել, մնացել էր համակարգում:

«Նրան մի քանի անգամ գցել էին,  զորամասում պարբերաբար գողացել էին նրա հսկողության տակ գտնվող մեքենայի բենզինը և ստիպել էին, որ աշխատավարձից վճարի ուրիշների կատարած գողության փոխարեն, 10 այլ սպաների հետ ևս այդպես էին վարվել»,-հիշեցրեց նա:

Իրավապաշտպանի դիտարկմամբ՝  ՊՆ-ն պարզապես իրավունք չունի իրավունքները  ոտնահարված սպային տույժ-տուգանքով պարտադրել մնալ  բանակում:

Հիշեցնենք, որ Tert.am-ը Պաշտպանության նախարարություն գրավոր հարցում էր ուղարկել հետևյալ հարցերով՝ ծառայությունից հրաժարվելուց հետո որքան գումար է վճարելու զինծառայողը՝ ըստ պայմանագրի, արդյոք փոփոխության ենթարկվե՞լ են պայմանագրերը և դրանցում առկա կետերը՝ ծառայությունից հրաժարվելու վերաբերյալ, արդյո՞ք 2007 թվականին և դրանից հետո կնքված պայմանագրերը չեղյալ են համարվում և կնքվում են նոր պայմանագրեր, և ինչ պատճառով:

Պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ հարցման պատասխանը լրացուցիչ ժամանակ է պահանջում և պատասխան կտրվի 30 օրյա ժամկետում: Ժամկետի ավարտից հետո Tert.am-ը երկու անգամ նախարարությանը հայտնել է, որ հարցման պատասխանը չի ստացել, և կրկին խոստացել են պատասխանել:    

 

Fox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանԵրևան-Սևան ավտոճանապարհին «Լադա»-ն բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված աղվեսին, դուրս եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել․ կան վիրավnրներ Հայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Ես բոլորովին չեմ փորձել խոցել նրա ինքնասիրությունը, ես պարզապես պաշտում եմ նրան․ Անրին՝ Յամալի մասին Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանՄերկելը բացահայտել է 2019 թվականին իր դողի նոպաների պատճառը 69-ամյա տատիկը փորձել է փրկել թոռնուհուն, բայց մահացել էԱլեքսանդրա Գրիգորյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց․ ԱԱ Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Մուսալեռում բախվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն. կա տուժած Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը դուրս մնացին չեմպիոնության համար պայքարից․ ԱԱ Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում Էրդողանը կոչ է արել Պաղեստինի Ինքնավարության Միասնական Տարածքին ավելի մեծ ջանքեր գործադրել Պաղեստինում կարգավորման հասնելու համար Նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է. ՊԵԿ 68-ամյա սկեսուրը փրկել է կոմայի մեջ ընկած հարսինՋրամբար գյուղում գայլերի ոհմակը հnշոտել է գյուղացուն պատկանող մեծ թվով գառների Կաթի ոլորտում խախտում ունենք միայն «Աշտարակ կաթ» ընկերությունում՝ աղիքային ցուպիկի ցուցանիշով. Բաբկեն Պիպոյան ԱՄՆ-ում բшխվել են երկու ուղղաթիռ. կան զnhեր Թուրքիայի հետ հրապարակային մեղադրանքների ֆոնին Ալիևը հանկարծ որոշել է «մեծ եղբորը» իր տեղը ցույց տալ. Տաթևիկ Հայրապետյան Երևանում երթևեկության սահմանափակումներ կլինեն․ հայտնի են ժամերն ու փողոցները