Կոտայքում 83-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 38-ամյա տղամարդուն. նա տեղում մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿոտայքի մարզի Կոտայք գյուղում այսօր՝ օգոստոսի 12-ին, վրաերթի հետեւանքով 38-ամյա քաղաքացի է մահացել: Ժամը 08:30-ի սահմանում Կոտայք գյուղում անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենայի վարորդը գյուղի գլխավոր ճանապարհին վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի Նոր Գյուղի բնակիչ 38-ամյա Զավեն Մկրտչյանին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ պարզվել է, որ վրաերթը կատարել է Կոտայքի մարզի Զառ գյուղի 83-ամյա բնակիչ Աղվան Նավոյանը, ով ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում ինքնակամ ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին:
Փաստի առիթով Կոտայքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



