Թուրք նախարարը հերքել է լուրն այն մասին, թե Ստամբուլի հայտնի Թոփքափը պալատը կանգնած է ջրի տակ անցնելու վտանգի տակ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուման Քուրթուլմուշը հերքել է լուրերն այն մասին, թե Ստամբուլի հայտնի Թոփքափը սուլթանական պալատը կանգնած է ջրի տակ անցնելու վտանգի տակ, հայտնում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:
Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, թե աշխարհի ամենահայտնի թանգարաններից մեկը հանդիսացող Թոփքափը պալատի շենքը տեղաշարժվել է դեպի ծովը՝ վերակառուցողական ոչ բավարար աշխատանքների հետևանքով:
«Պալատը անգամ մեկ սանտիմետր չի տեղաշարժվել, դա լիովին սուտ է», - հայտնել է նախարարը անձամբ պալատի տարածք այցելելուց հետո:
Հայտնի է նաև, որ պալատի վերակառուցման համար կծախսվի շուրջ 56 մլն ԱՄՆ դոլար:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
«Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել արցախատյաց. նա նույն կերպ կվարվի բոլորի հետ, ովքեր խանգարում են իր իշխա...
3
Հայաստանը՝ մեծ փոթորկի եզրին․ Նարեկ Կարապետյանի զգուշացումները՝ գլոբալ հարթակից
4
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
5
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում



