ՌԴ քաղաքացին բանկում տարադրամի փոխանակման ժամանակ 20 մլն ռուբլի է կորցրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ մայրաքաղաքի բանկերից մեկում տարադրամի փոխանակման ժամանակ մոսկվացի տղամարդը 20 մլն ռուբլու կորուստ է ունեցել՝ ժամանակին չհաշվելով իրեն հանձնած թղթադրամների կապոցը:
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, գանձապահը տղամարդուն թղթադրամների կապոցներ է տվել, որոնցում միայն վերին և ստորին թղթադրամներն են 100 դոլարաանոցներ եղել, իսկ մյուսները՝ մեկ դոլարանոց:
Նշվում է, որ 42-ամյա Վյաչեսլավը բանկում ցանկացել է դոլարի վերածել 29 մլն 888 հազար ռուբլի արժողությամբ գումարը: Գանձապահից ստանալով թղթադրամի կապոցները՝ նա չի վերահաշվել դրանք: Խաբեությունը բացահայտել է միայն կայանատեղիում:
Նա վերադարձել է բանկ և պահանջել պակասող գումարը, սակայն նրան բանկից ասել են, որ գումարն անհրաժեշտ էր հաշվել տեղում:
Կատարվածի առնչությամբ ստուգում է անցկացվում:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



