Եգիպտոսցի պաշտոնյան գնացքների բախման հետեւանքով զոհվածների դիերի զննության ժամանակ մահացել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵգիպտոսի տրանսպորտի նախարարության աշխատակիցը երկու գնացքի բախման հետեւանքով զոհվածների մարմինների զննման ժամանակ սրտի կաթվածից մահացել է: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով «Մասրավի»-ն:
«Խորհրդական Մուսթաֆա Սեյիդը չդիմացավ դիակների զննությանը, անսպասելիորեն ընկավ ու մահացավ»,- ասել է տրանսպորտի նախարարի օգնականը:
Ուրբաթ Ալեքսանդրիայի արվարձանում Կահիրեից եւ Պորտ Սաիդից ուղեւորվող գնացքների բախման հետեւանքով 42 մարդ է զոհվել: Եգիպտոսի առողջապահության նախարարության տվյալներով՝ ավելի քան 170 վիրավոր կա:
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



