Թիվ 68 երթուղու ավտոբուսում քաղաքացու գրպանից 24.000 դրամ է գողացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹիվ 68 երթուղու ավտոբուսում քաղաքացու գրպանից գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Երեւանի 47-ամյա բնակիչը:
NEWS.am-ը ոստիկանությունից տեղեկանում է, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները օգոստոսի 11-ին, ժամը 16.30-ին, նշված գողությունը կատարելու կասկածանքով Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 շենքի մոտից բերման են ենթարկել 1970 թ. ծնված Արմեն Ա.-ին, որը խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը: Նա խոստովանել է, որ օգոստոսի 9-ին թիվ 68 երթուղու ավտոբուսում 1938 թ. ծնված Գրետել Գևորգյանի տաբատի գրպանից 24.000 դրամ է գողացել:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



