Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ԼՂ հիմնախնդրի վրա Ռուսաստանի ազդեցության մասին խոսելն իմաստ չունի, այստեղ Ադրբեջանի հավակնություններն են մեծ դեր խաղում. քաղաքագետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը մեծ ուշադրություն չի դարձնում, որ ամերիկացի կամ այլ վերլուծաբանները կարծում են՝ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը Ռուսաստանին ձեռնտու չէ: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ իր համար նման քննարկումները կարևոր չեն, պարզապես կարգավորման գործընթաց չկա էլ, և մեկնաբանները դրա վերաբերյալ տարբեր կարծիքներ են արտահայտում, գնահատականներ տալիս:

«Միշտ էլ քննարկվել է, որ Ռուսաստանն է մեղավոր, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը չի լուծվում: Ռուսաստանցի փորձագետներն էլ մեղադրում են ամերիկյան կողմին հիմնախնդրի չլուծման մեջ: Հիմա, կարծում եմ, քննարկումները վերսկսվել են, քանի որ այդ երկու երկրների միջև հարաբերությունները լարվել են, և շատերը կարծում են, որ այդ լարվածությունը հակասություններ կստեղծի նաև Ղարաբաղյան հիմնախնդրում»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ  ամերիկացի վերլուծաբանները կարծիք էին հայտնել, որ Ռուսաստանի նման պետությունները ցանկանում են պահպանել Ղարաբաղյան հակամարտությունը: Մասնավորապես, Ամերիկյան ձեռնարկատիրության ինստիտուտի վերլուծաբան Մայքլ Ռուբինը նշել  էր, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար խոչընդոտ են խնդրում ներգրավված բազմաթիվ կողմերի շահերը: «Եթե խնդիրը վերաբերեր միայն երկու երկրներին, այն, հավանաբար, արդեն կարգավորված կլիներ, սակայն, Ռուսաստանի նման պետությունները ցանկանում են պահպանել հակամարտությունը»,-ասել էր նա:

Մանվել Սարգսյանը նշեց, որ ինքը չի կարծում, որ այս պահին անընդհատ սրվող ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները հակասություններ չեն առաջացնի Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում: «Մինչև հիմա բոլոր կողմերն էլ ասում էին, որ բոլոր միջնորդներն էլ միասնական դիրքորոշում ունեն կարգավորման հետ կապված, հիմա էլ այդպես է»,- ասաց նա՝ նշելով, որ հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների շահերից է բխում, որ Ղարաբաղյան հիմնախնդրում հակասություններ չլինեն:

Քաղաքագետը պատճառաբանեց՝ Արևմուտքը՝ Միացյալ Նահանգները, ՆԱՏՕ-ն, այս տարածաշրջանում անվտանգության խնդիրների հետ կապված էական հավակնություններ չունեն: «Բազմաթիվ անգամներ հայտարարվել է, որ Հայաստանն ինքն է ապահովում իր անվտանգությունը, ասվել է, որ որևէ խոչընդոտ չկա, որ ռուսական  ռազմաբազան այստեղ լինի: Հայաստանը նաև վերջին շրջանում առավել ակտիվորեն է մասնակցում ՆԱՏՕ-ի ծրագրերին: Մենք դա տեսնում ենք, և տեսնում ենք, որ Ղարաբաղյան հիմնախնդրում ևս իսկապես տարաձայնություններ չկան: Սա է նաև այն հիմնական պատճառը, որ Ղարաբաղյան հիմնախնդրում երբեք տարբեր դիրքորոշումներ չեն եղել»,- ասաց նա:

Վերադառնալով քննարկումներին, թե Ռուսաստանն է խոչընդոտում Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, նա նշեց, որ նախևառաջ պետք է հասկանալ, թե ինչ է «կարգավորում» ասվածը: «Կարգավորում ասելով՝ հասկացվում են հիմնախնդրի լուծման վերաբերյալ առաջարկները, որոնց շուրջ երբեք համաձայնություն չի եղել,- ասաց նա՝ նշելով, որ Ադրբեջանը չի ցանկանում համաձայնության գալ և որևէ իրավունքից հրաժարվել:

Ըստ քաղաքագետի՝ Ղարաբաղյան հիմնախնդրի վրա որևէ այլ երկրի ազդեցության մասին խոսելն էլ իմաստ չունի: Այստեղ, ըստ նրա, միայն Ադրբեջանի հավակնություններն են մեծ դեր խաղում: «Ադրբեջանը 1991 թվականին  ստեղծվել է ուրիշ տարածքում: Նա կորցրել է ինչ-որ բան, և իր հավակնությունները պահում է: Միջազգային հանրությունն էլ այդ տարածքները ճանաչել է որպես Ադրբեջանի մաս: Եթե մենք ուզում ենք այդ խնդիրը լուծել, Ադրբեջանին պետք է զրկենք իրավունքներից»,- ասաց նա:

Նա պնդեց, որ Ղարաբաղյան հիմնախնդրի վրա այլ երկրների ազդեցությունների մասին խոսակցությունները ոչ մի նշանակություն չունեն և իրականում կապ չունեն կարգավորման գործընթացի հետ: «Պետք է նախ հասկանալ, թե ինչ է նշանակում կարգավորում. միջազգային հանրությունը պետք է գա կոնսենսուսի և քննարկի, թե որտեղ է խնդիրը: Ադրբեջանն ինչո՞ւ է իրան այդպես պահում, որովհետև հենց միջազգային հանրությունն է նրան այդ հնարավորությունը տվել՝ ժամանակին իրեն չպատկանող տարածքները նրա մաս ճանաչելով: Պետք է զրկել Ադրբեջանին այդ իրավունքներից»,- կրկնեց նա:

 

Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարըՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումԱրթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2 զոհ, 5 վիրավոր. նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ողբերգական ավտովթարիցԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԱրտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին12 Սուրբ վարդապետների հիշատակության օրն էՀիտլերի նախկին նստավայրն այրվել էՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՆորայր Հախոյանը 1/8 եզրափակչում պարտվեց աշխարհի չեմպիոն Վախթանգ Լոլուային. ԱԱԼուգանսկին Ուկրաինայի հարվածի հետևանքով 1 մարդ ծայրահեղ ծանր վիճակում էՖրանսիայում սկսվել է զանգվածային բողոքի ցույցերի և անկшրգությունների նոր ալիք Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել Խոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց Փաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք ՉալաբյանԱյսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման Խոջոյան «Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնին