Ոսկեվանի սահմանագոտին նորից կրակի մեջ է.
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆախկինում հայտնել ենք, որ ադրբեջանական զինուժի կրակից Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Բաղանիս եւ Ոսկեվան գյուղերի սահմանամերձ տարածքներում հրդեհ է բռնկվել, արոտավայրեր են այրվել, սեւացել: Aravot.am-ի փոխանցմամբ՝ այժմ այրվում է Ոսկեվան գյուղի տարածքի ավելի բարձրադիր հատվածը: Սահմանագոտու բնակիչները հայտնեցին, որ այսօր` օրվա երկրորդ կեսին, ադրբեջանական կրակոցների ձայներ են լսել: Մեծ հեռավորությունից կատարված լուսանկարներում հրդեհի մասշտաբները փոքր են երեւում, սակայն իրականում կրակը մեծ տարածք է ընդգրկել:
Մանրամասները՝ Aravot.am-ում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



