Մերկելը կմասնակցի միգրացիայի շուրջ Բրյուսելում կայանալիք արտահերթ հանդիպմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կմասնակցի միգրացիայի հարցերի շուրջ արտահերթ հանդիպմանը, որը հոկտեմբերի 25-ին կանցկացվի Բրյուսելում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս տեղեկատվությունը, որն ավելի վաղ տարածել Է Եվրահանձնաժողովը, իր կողմից հավաստել Է ԳՖՀ-ի կառավարության պաշտոնական ներկայացուցի չ Շտեֆեն Զայբերտը:
«Ֆեդերալ կանցլերը կմասնակցի միգրացիայի շուրջ հոկտեմբերի 25-ին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը»,-ասել Է նա:
Սպասվում Է, որ հանդիպմանը, Մերկելից բացի, ներկա կլինեն Ավստրիայի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Մակեդոնիայի, Հունաստանի, Հունգարիայի, Ռումինիայի, Սերբիայի եւ Սլովենիայի ղեկավարները: Հրավիրված են նաեւ ՄԱԿ-ի, Փախստականների աջակցման եվրոպական բյուրոյի եւ Frontex եվրոպական գործակալության ներկայացուցիչները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
2
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին
3
Խանութի զուգարանում հայտնաբերվել է 14-ամյա դպրոցական աղջկա դի
4
21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականից
5
Խոշոր հրդեհ՝ «Արգավան» առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ



