Դոնալդ Թրամփն ու Սի Ցզինպինը քննարկել են Հյուսիսային Կորեայի հարցը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը հեռախոսազրույցի ընթացքում կրկին հայտարարել են Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը հակված լինելու մասին, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը։
Երկու երկրների առաջնորդները համամիտ են, որ Հյուսիսային Կորեայի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր բանաձեւը կարեւոր ու անհրաժեշտ քայլ է՝ տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն ձեռք բերելու ճանապարհին։ Նշվում է նաեւ, որ նախագահները հաստատել են իրենց հակվածությունը Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը՝ ընդգծելով, որ Հյուսիսային Կորեան պետք է դադարեցնի իր սադրիչ գործողությունները։
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



