Հրաձգություն Մալմյոյի արհմիությունների տանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿիրակի օգոստոսի 13-ին, անհայտ անձը կրակ է բացել Շվեդիայի հարավում՝ Մալմյոյում, արհմիությունների տանը։ Sydsvenskan պարբերականը փոխանցում է, որ միջադեպի մասին առաջին տեղեկությունը ստացվել է տեղի ժամանակով 05։50-ին։
Ականատեսների խոսքով՝ զինված տղամարդը շենք է ներխուժել եւ 5-6 կրակոց արձակել։ Նա բղավել է, որ վրեժխնդիր է լինում եղբոր համար։ Միջադեպի պահին շենքում 70-100 մարդ է գտնվել։ 3-ը վիրավորվել են։ Նրանցից երկուսը՝ 20 եւ 25 տարեկան ծանր վիճակում են։
Հանցագործության դրդապատճառները պարզաբանվում են։ Ոստիկանությունը միջադեպը նախնական կարգով որպես սպանության փորձ է որակում։ Կրակողին դեռ չի հաջողվել ձերբակալել։
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
14-ամյա աղջիկը սեփական կյանքի գնով փրկել է իր կրտսեր եղբորը



