Ահազանգ ԱԻՆ-ում. Երևանում բնակարան է ջրալցվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 13-ին, ժամը 07:24-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն 2-րդ թաղամասի թիվ 21 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկից (բնակիչները բացակայում են) ջրալցվում է 3-րդ հարկի բնակարանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները փակել են շենքի ջրատար խողովակի ընդհանուր փականը: Պարզվել է, որ վնասվել է Կ. Ս.-ի վարձակալած թիվ 15 բնակարանի խոհանոցում տեղադրված լվացքի մեքենայի խողովակը. բնակիչները մոտեցել են, բացել բնակարանի դուռը և դադարեցրել ջրի հոսքը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



