Պենտագոնը հայտարարել է Աֆղանստանում ԴԱԻՇ-ի 4 հրամանատարների ոչնչացման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊենտագոնը հայտարարել է, որ օգոստոսի 10-ին հասցրած ավիահարվածի հետևանքով Աֆղանստանում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման 4 բարձրաստիճան անդամներ են ոչնչացվել։ Այս մասին ասվում է Քաբուլում ամերիկյան հրամանատարության ֆեյսբուքյան հայտարարությունում։ Համաձայն հրամանատարության տվյալների՝ աֆղանական Կունար նահանգում գործողության արդյունքում ոչնչացվել է նաև նահանգի ինքնահռչակ էմիր Աբդուլ Ռահմանը։ Աֆղանստանում ամերիկյան զորքերի հրամանատար, գեներալ Ջոն Նիքլսոնի խոսքով՝ Աֆղանստանում ԴԱԻՇ-ի գրոհայինների դեմ հաղթանակի կարելի է սպասել այս տարի։ Հուլիսին Պենտագոնը հայտարարել էր, որ Կունարում ոչնչացվել է Աֆղանստանում ԴԱԻՇ-ի բջջի պարագլուխ Աբու Սայեդը և խմբավորման մի քանի այլ անդամներ։
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
14-ամյա աղջիկը սեփական կյանքի գնով փրկել է իր կրտսեր եղբորը



