Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի պատվիրակությունն այցելել է ԼՂՀ Հադրութի շրջան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ` մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև ձևավորված համագործակցության շրջանակում Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի պատվիրակությունը հերթական անգամ այցելել է ԼՂՀ Հադրութի շրջան:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի ընթացքում երևանյան պատվիրակության անդամները եղել են Հադրութի շրջանի մանկապարտեզում: Փորձի փոխանակման նպատակով կազմակերպված այցի ընթացքում Երևանից ժամանած հյուրերը ծանոթացել են մանկապարտեզի առօրյային, ուսուցման մեթոդներին: Վարչական շրջանի ղեկավարի անունից մանկապարտեզի աշխատակազմին և երեխաներին հանձնվել են նաև նվերներ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



