Երևանում համերկրացիներին դանակահարելու համար հնդիկը տուգանվեց 500 հազար դրամով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւանում պարտքը չվերադարձնելու համար համերկրացիներին դանակահարելու մեջ մեղադրվող հնդիկ Դիպանշու Բաիսլանը տուգանվեց 500 հազար դրամով:
Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դիպանշուն միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով: Դատարանը բավարարել է միջնորդությունն եւ ամբաստանյալին մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 322–րդ հոդվածի 2–րդ մասով՝ տուգանելով 500 հազար դրամով:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Դիպանշուն, 1000 ԱՄՆ դոլար ունեցած պարտքը հետ վերադարձնելու հարցերի շուրջ համաձայնության չգալով, Ակաշ Կումարիին խոհանոցային դանակով երկու անգամ հարվածել է, ապա դանակահարել է ներկա երկու այլ հնդիկների եւ դիմել փախուստի:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



