Ֆրանսիացին կես տարվա բանտարկության է դատապարտվել իր շանը ծեծելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի Վալ դե Մառն դեպարտամենտի բնակիչներից մեկը վեց ամսվա իրական բանտարկության է դատապարտվել այն բանի համար, որ ծեծել է իր շանը: Այդ մասին հայտնել է Parisien թերթը: Ավելի վաղ 2013 թվականին Ժոզե Ռ. անունով քաղաքացին արդեն պատասանատվության ենթարկվել էր կենդանիների հետ դաժան վերաբերմունքի համար, սակայն այն ժամանակ պատիժ չէր սահմանվել: Տղամարդուն հերթական անգամ բռնել են, երբ նա ձաղկում էր իր շանը՝ Ջոկեր անունով երկու տարեկան ջեկ ռասել տերիերին: Բացի բանտային կալանքից, տղամարդուն նաեւ հինգ տարի ժամկետով արգելել են տնային կենդանիներ պահել: Շանը հանձնել են կենդանիների պաշտպանության կազմակերպությանը՝ association Stռphane Lamart-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
14-ամյա աղջիկը սեփական կյանքի գնով փրկել է իր կրտսեր եղբորը



