Մխիթարյանի երկու գոլային փոխանցումներն օգնեցին «Մանչեսթեր Յունայթեդ»-ին ջախջախել «Վեսթ Հեմ»-ին
ՍՊՈՐՏԱնգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը սեփական հարկի տակ 4:0 հաշվով առավելության հասավ «Վեսթ Հեմ»-ի նկատմամբ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իրեն լավագույնս դրսևորեց և դարձավ երկու գոլային փոխանցումների հեղինակ: Հենրիխի օգնությամբ նախ աչքի ընկավ Ռոմելու Լուկակուն՝ հաշիվը դարձնելով 2:0, այնուհետև Անտոնի Մարսիալը՝ 3:0: Իսկ մինչ այդ կրկին աչքի էր ընկել Լուկակուն: Հանդիպման հաշիվը 90-րդ րոպեին 4:0 դարձրեց Պոլ Պոգբան: Մխիթարյանը խաղադաշտում անցկացրեց 89 րոպե:
ԱՊԼ-ի 2-րդ տուրում Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը հյուրընկալվելու է «Սուոնսի»-ին՝ օգոստոսի 19-ին:
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
Երիտասարդ տղամարդիկ դպրոցական աղջկան խաբեությամբ անտառ են տարել, խոշտանգել և դանակահարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ



