Կրակոցներ Երեւանում. կասկածյալը զենքով ներկայացել է ոստիկանություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւանում օգոստոսի 10-ին «աջ ազդրի արյունահոսող հրազենային վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա Բարսեղ Գ.-ն: Ոստիկանությունից տեղեկանում ենք, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ հրազենային վնասվածքը պատճառել է 28-ամյա Հայկ Հ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ՝ օգոստոսի 12-ին, ժամը 23.10-ին, ներկայացել է քննչական բաժին, ներկայացրել իրեն պատկանող որսորդական հրազենն ու տվել խոստովանական ցուցմունք:
Հրազենն առգրավվել է:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



