Ինյեստան դժգոհ է «Կամպ Նոու» ստադիոնում «Ռեալի» երկրպագուների քանակից
ՍՊՈՐՏ«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստային զարմացրել է փաստը, որ «Կամպ Նոու» ստադիոնում «Ռեալի» երկրպագուների թիվը գրեթե հավասար է եղել կատալոնական ակումբի երկրպագուների քանակին Իսպանիայի Սուպերգավաթի առաջին խաղի ժամանակ:
«Տրիբունաներում ինչ-որ անհասկանալի բան էր տեղի ունենում: Պարզ չէ, թե ինչու էին այդքան շատ «Ռեալի» երկրպագուները: Հնարավոր է՝ այդպես են վաճառվել տոմսերը, բայց դա սխալ է»,- Ինյեստայի խոսքը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ առաջին խաղում 3:1 հաշվով հաղթանակ է տարել «Ռեալը»: Պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 16-ին:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



