Վահան Բիչախչյանն օգնել է «Ժիլինա-2»-ին ջախջախել «Կոմարնո»-ին
ՍՊՈՐՏՍլովակիայի առաջին լիգայի առաջնության 3-րդ տուրում «Ժիլինա-2»-ը սեփական հարկի տակ 8:1 հաշվով ջախջախեց «Կոմարնո»-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, տանտերերի մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել և 66-րդ րոպեին փոխարինվել Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը:
Հյուրերի կազմում միակ գոլը խփել է Երևանի «Արարատ»-ի նախկին ֆուտբոլիստ Դավիթ Հովսեփյանը, ով փոխարինվել է 59-րդ րոպեին, իսկ Վահագն Միլիտոնյանը մասնակցել է ամբողջ խաղին:
«Ժիլինա-2»-ը 6 միավորով կիսում է 4-6-րդ տեղերը:



