Լիոնել Մեսին՝ «Ռեալին» ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստ
ՍՊՈՐՏ«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին դարձել է Մադրիդի «Ռեալին» ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը: Իսպանիայի Սուպերգավաթի առաջին խաղում Մեսին խփեց իր 24-րդ գոլը Արքայական ակումբին եւ այդ ցուցանիշով գերազանցեց լեգենդար հարձակվող Տելմո Սարային, որը 1940-1955 թվականներին հանդես է եկել Բիլբաոյի «Աթլետիկում»:
Մեսին կարիերայի ընթացքում 35 անգամ է խաղացել «Ռեալի» դեմ: Նա 16 անգամ Արքայական թիմի դարպասը գրավել է Իսպանիայի առաջնությունում, 6 անգամ՝ Իսպանիայի Սուպերգավաթի հանդիպումներում, 2 անգամ՝ Չեմպիոնների լիգայում:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



