Ռուսաստանի Վլադիմիր քաղաքում հայկական եկեղեցի է օծվել, որի երեսպատման համար օգտագործվել է 250 տոննա հայկական տուֆ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանի Վլադիմիր քաղաքում նախօրեին օծվել է Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Տեղի հայերի ջանքերով դրա կառուցումը մոտ 10 տարի է տևել:
Ինչպես տեղեկացրին Հայ- ռուսական անկախ տեղեկատվական կենտրոնից, հայկական ճարտարապետության ավանդույթներն ամփոփող սրբավայրի բարձրությունը 37 մետր է, երեսպատման համար օգտագործվել է 250 տոննա հայկական տուֆ:
Վլադիմիրի երկրամասում մոտ 30 հազար հայ է ապրում: Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի խոսքով՝ Ռուսաստանում այս պահին գործում է 47 հայկական եկեղեցի:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



