Նեյմար. Մարդիկ մտածում են, որ Բարսելոնայից հեռանալը նման է մահվան, սակայն դա այդպես չէ
ՍՊՈՐՏԿատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Նեյմարը հայտնել է, որ չի զղջում ֆրանսիական ՊՍԺ տեղափոխվելու մասին։ Ֆրանսիայի առաջնության երկրորդ տուրի՝ «Գենգամի» հետ իր նորամուտի խաղում բրազիլացին դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
«Մարդիկ մտածում են, որ Բարսելոնայից հեռանալը նման է մահվան, սակայն դա այդպես չէ։ Ընդհակառակը, ավելի ողջ եմ, քան երբևէ։
Գիտեի, որ շատ բարդ է լինելու հեռանալ «Բարսելոնայից», սակայն ՊՍԺ-ում ինձ երջանիկ եմ զգում»,- Նեյմարի խոսքը մեջբերում է «Marca»-ն։
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն Նեյմարի համար վճարել է ռեկորդային 222 միլիոն եվրո։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



