Զբոսաշրջիկը Լաս Վեգասի խաղատներից մեկում 3 դոլար խաղադրույքով 11.8 մլն է շահել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ Կալիֆորնիա նահանգի բնակիչ Ռոդոլֆո Տ.-ն Լաս Վեգասի խաղատներից մեկն այցելելուց հետո միլիոնատեր է դարձել:
Ինչպես նշում է ktnv.com-ը, տղամարդը 3 դոլար խաղադրույք կատարելու արդյունքում շահել է 11.8 մլն դոլար:
Նա կարճ ժամանակով մտել է Fremont հյուրանոցի խաղատուն ու որոշել ավտոմատով խաղալ:
Հետաքրքրական է, որ Megabucks կոչվող ավտոմատի դեպքում առավելագույն խաղադրույքի չափը եղել է 3 դոլար: Մի քանի փորձից հետո էկրանին գրվել է խոշոր շահման մասին:
Աղբյուրը մանրամասնում է, որ խաղատան տերերն արդեն տվել են չեքը: Նրանք նաև նշել են, որ Fremont-ի գոյության 60-ամյա պատմության ընթացքում ոչ ոք այդքան մեծ գումար չէր շահել:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



