Թուրքիայի հարավ-արևմուտքում 4.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Մուղլա նահանգում 4.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, այս մասին հայտնում է թուրքական diken.com.tr կայքը:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Միլաս շրջանի Բեյջիլեր գյուղում, հիպոկենտրոնը՝ 5 կմ խորության վրա:
Նշվում է, որ նույն օրը մի քանի ժամ տարբերությամբ Մուղլայում գրանցվել է ևս մի երկրաշարժ՝ 4.1 մագնիտուդ ուժգնությամբ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին և 10-ին Մուղլա նահանգի Բոդրում շրջանում գրանցվել էր ուղիղ 700 երկրաշարժ:
Հուլիսի 22-ին Բոդրումում գրանցվել էր 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, երեք օր անց՝ հուլիսի 25-ին, ստորգետնյա նոր ցնցումների ուժգնությունը կազմել էր 3.9 մագնիտուդ:
1
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
2
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
3
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը
4
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
5
Փոփոխություններ նույնականացման քարտի վերաբերյալ․ նախագիծ



