Տոնոյանը հերքել է Խոսրովի արգելոցում հազարավոր հեկտար անտառների այրվելու մասին լուրերը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը հերքում է մամուլում տարածված այն լուրերը, թե «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի հետևանքով հազարավոր հեկտար անտառներ են այրվել: Ինչպես հաղորդոմ է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին նախարարը նշեց «Խոսրովի անտառ» պետական արգելոցում լրագրողների հետ զրույցում:
«Հրապարակվող նման տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում»,- նշեց Տոնոյանը:
Նախարարը նաև հերքեց տարածված լուրերը, թե հրդեհի հետևանքով անտառի կենդանիները իջել են հարակից գյուղերը:
Դավիթ Տոնոյանը շեշտեց, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ՌԴ ԱԻՆ ինքնաթիռը թռիչք կիրականացնի օգոստոսի 15-ին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



