Իտալիան դեսպանին Եգիպտոս է վերադարձնում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻտալիան իր դեսպանին Եգիպտոս է վերադարձնում։ Այս մասին հայտնել է Իտալիայի ԱԳ նախարար Անջելինո Ալֆանոն, հայտնում է AP-ն։
Իտալիան հետ էր կանչել Կահիրեում իր դեսպանին իտալացի ուսանող Ջուլիո Ռեջենիի սպանությունից հետո։ 28-ամյա Ջուլիոն անհետացել էր 2016-ի հունվարին, իսկ փետրվարի սկզբին նրա մարմինը՝ կտտանքների հետքերով, հայտնաբերվել էր Կահիրեի արվարձանում, ջրատարի մեջ։ Հռոմը հետ է կանչել իր դեսպանին 2016-ի ապրիլին։ Չնայած երկու երկրների իրավապահների համագործակցությանը՝ սպանությունը դեռ բացահայտված չէ։
Ալֆանոն նշել է, որ Իտալիայի կառավարությունը հավատարիմ է մնում Ջուլիոյի սպանության հանգամանքների պարզման իր նպատակին։ Նրա խոսքով՝ դեսպանի վերադարձը կօգնի ամրապնդել դատական համագործակցությունը եւ պարզել ճշմարտությունը։
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
3
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
4
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
5
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են



