Ոսկե շղթա և ադամանդե քարերով ոսկե խաչ կողոպտողներից մեկը հայտնաբերվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել Երևանի Զավարյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկի մոտ անհայտ անձի կողմից քաշել-պոկելու միջոցով 1970 թվականին ծնված Անահիտ Հ.-ի պարանոցի ոսկե շղթան և ադամանդե քարերով ոսկե խաչը բացահայտ հափշտակելու մասին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1993 թվականին ծնված Սամվել Հ.-ն` քննությամբ դեռևս չպարզված երկու անհայտ անձանց հետ:
Սամվել Հ.-ն կալանավորված է:
Քայլեր են ձեռնարկվում անհայտ անձանց ինքնությունը պարզելու ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



