«Երևանյան ամառ 2017». մանկական համերգային ծրագիր՝ Նուբարաշեն վարչական շրջանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով մայրաքաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի Կենտրոնական զբոսայգու հարակից տարածքում տեղի է ունեցել «Գունագեղ ամառ Նուբարաշենում» մանկական համերգային ծրագիրը:
Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել Նուբարաշենի մարզամշակութային կենտրոնի սաները, ինչպես նաև հայտնի և սիրված պատանի երգիչ-երգչուհիներ: Ուրախ տրամադրություն են ապահովել նաև հետաքրքիր խաղ-մրցույթները:
«Գունագեղ ամառ Նուբարաշենում» միջոցառման նպատակը ամառային արձակուրդը մայրաքաղաքում անցկացնող երեխաների առօրյան առավել հետաքրքիր և բովանդակալից դարձնելն էր:
Հիշեցնենք, որ «Երևանյան ամառ 2017» ծրագրով նախատեսված միջոցառումները մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում կշարունակվեն մինչև օգոստոսի 31-ը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



