Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Եթե ասեմ, որ չեմ խանդել, կստեմ». Ռուզաննա Հարությունյանը՝ ամուսնական կյանքի եւ եթերը կարոտելու մասին

ԼԱՅՖ

NEWS.am STYLE-ը գրում է.

Դերասանուհի եւ հաղորդավարուհի Ռուզաննա Հարությունյանն ամուսնութունից հետո ամուսնու՝ Վահիկի հետ բնակվում է Ֆրանսիայում: NEWS.am STYLE-ը զրուցել է Ռուզաննայի հետ հայրենիքից հեռու բնակվելու, ամուսնական կյանքի եւ կարոտի մասին:

Ռուզաննաամուսնությունից հետո արդեն մի քանի ամիս էբնակվում եսՖրանսիայումԻնչպե՞ս է այդտեղ անցնում առօրյադ:

Ամուսնությունից հետո երկուսուկես ամիս է՝ Ֆրանսիայում եմ, բայց դեռ վերջնական չեմ տեղափոխվել։ Սեպտեմբերից կրկին Հայաստանում կլինեմ: Իսկ ինչ վերաբերում է առօրյայիս՝ դեռ հանգիստս եմ վայելում. ծով, արեւ, ճամփորդություններ, բացահայտումներ՝ նոր մարդիկ, ուրիշ մշակույթ…

Սովորաբար, եթերի մարդիկ երկար ժամանակ էկրաններից բացակայելուց հետոկարոտով են լցվում հեռուստատեսության հանդեպԿարոտե՞լ ես եթերը:

Եթե սիրում ես մասնագիտությունդ՝ անկախ նրանից՝ հեռուստաէկրաններին ես, բեմում, թե տեսախցիկից այն կողմ, միեւնույն է, տեւական ժամանակ մասնագիտությամբ չաշխատելով, կարոտում ես, ինչ-որ բան քո կյանքում դառնում է թերի։ Բնականաբար, շատ եմ կարոտել, առավել եւս, երբ զգում ես ու գիտես, որ քեզ էլ են կարոտել ու սպասում են ։)

Մեր նախորդ զրույցի ընթացքում կատակով նշել էիրոր խանդով կսպասեսթե ով է քոփոխարեն վարելու «Բարեւ Երկիր» հաղորդումըՀիմա անկեղծ ասա՝ կա՞ խանդ:)

Էլ ի՞նչ կատակ, եթե դրա մեջ չկա ճշմարտություն :) Իրականում հետեւեցի, մի քանի հաղորդում դիտեցի online տարբերակով: Եթե ասեմ, որ չեմ խանդել, կստեմ, բայց շատ կարճ տեւեց :) Ուրախանում եմ իմ կոլեգաների հաջողություններով։

Կյանքդ ամուսնությունից հետո շա՞տ է փոխվելՉհաշված այնոր հիմա Ֆրանսիայումես ապրում ու եթերում չես լինում:

Կհավատա՞ք, որ դեռ շրջադարձային փոփոխություն չեմ զգում։ Ինձ մոտ երբեմն նույնիսկ զգացողություն է, որ արձակուրդում եմ, ուղղակի այս անգամ մի քիչ երկար տեւեց :)

Ինչպիսի՞ ամուսին է ՎահիկըԽանդո՞տ զույգ եք:

Վահիկը հրաշալի ամուսին է։ Շատերը գուցե մտածեն հերթական շաբլոն ու կեղծ պատասխանն էր, բայց դա է ճշմարտությունը :) Չեմ հիշում՝ ում խոսքերն են, ասում է՝ «Կինը դժվարությամբ է ներում խանդը, բայց երբեք չի ներում խանդի բացակայությունը»: Ոսկե միջինը պահելով՝ ապրում ենք:)

Այս ընթացքում Հայաստանում եղե՞լ եքԾրագրո՞ւմ եք գալ:

Սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Հայաստանում եմ լինելու։ Հավանականությունը մեծ է, որ հեռուստադիտողի հետ հանդիպումներ կունենանք:

Ի՞նչն ես ամենից շատ կարոտում Հայաստանի հետ կապված:

Կարոտում եմ ամեն ինչ՝ բառիս բուն և լայն իմաստով: Մարդկանց, մեր լեզուն, հայերեն մտածողությունը, հայի ջերմությունը, մեր տեսակը (որ ոչ մի տեղ չկա, միայն Իտալիայում նկատեցի նմանություն հայի տեսակի հետ, դե, դա էլ աննշան), կարոտել եմ մեր բակերը, երեխաների աղմուկը, նույնիսկ մեր տաքսիներն ու վարորդների մուննաթը, մարդկանց՝ իրար չժպտալն անգամ կարոտել եմ, որովհետեւ անկեղծություն կա դրա մեջ… մի խոսքով՝ կարոտում եմ…

Սյունե Առաքելյան

Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՄանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկիցՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը