20 օր առաջ էր մեկնել ծառայության. մանրամասներ Հացիկում կախված հայտնաբերված ժամկետային զինծառայողի մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNEWS.am-ը գրում է.
Շիրակի մարզի Հացիկ գյուղում օգոստոսի 14-ին կախված հայտնաբերված ժամկետային զինծառայող Աբաս Սլոյանն ընդամենը 20 օր առաջ էր մեկնել ծառայության: Այս մասին NEWS.am-ին ասաց Հացիկի գյուղապետ Կարեն Ներսիսյանը:
Ժամկետային զինծառայողն ազգությամբ եզդի էր, ծառայում էր Արմավիրում: Թե ինչ հանգամանքներում է զինծառայողը հայտնվել գյուղում, դեռեւս պարզ չէ: Բացառվում է, սակայն, որ նա արձակուրդ էր գնացել:
Քննչական կոմիտեն դեռեւս կատարվածի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չի հաղորդում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



