Հանրապետությունում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրապետությունում օգոստոսի 16-ին եւ 17-ին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, օգոստոսի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 16-ին կնվազի 3-4 աստիճանով, 18-ին նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում օգոստոսի 16-ին՝ երեկոյան ժամերին, օգոստոսի 17-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օգոստոսի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



