Քանդված կամարաշարի վերականգնմամբ ավարտվում է «Օձունի նոր կյանք» ծրագրի վերջին փուլը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕձունի եկեղեցու վերածննդի ծրագրի ավարտին հաշված օրեր են մնացել: Սկսած 2011 թվականից փլուզման վտանգի առջև կանգնած Լոռվա թագուհին նոր շունչ ստացավ:
Ինչպես տեղեկացրին «Օձունի նոր կյանք» ծրագրի մամուլի բաժնից,Օձունի եկեղեցու վերականգնման համար կիրառել են եվրոպական նորագույն տեխնոլոգիաներ, որոնք մինչ այդ Հայաստանում երբևէ չէին կիրառվել, լուծումներ, որոնք հուշարձանների վերականգնման հարցում աննախադեպ էին ամբողջ հետխորհրդային տարածքում:
Օձունում եռում են վերջին փուլի աշխատանքները. վերականգնվում է ԽՍՀՄ տարիներին վերակառուցման նպատակով քանդված և երկրի փլուզման պատճառով այդպես էլ չվերականգնված հյուսիսային կամարաշարը: Նախապատրաստական թեժ փուլում է գտնվում ծրագրի ավարտին նվիրված արարողությունը:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



