Ալեքսանդր Գրիգորյանը մոտ է Մոսկվայի «Արարատ»-ը գլխավորելուն
ՍՊՈՐՏՀայազգի մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հնարավոր է դառնա Մոսկվայի «Արարատ»-ի գլխավոր մարզիչը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է Championat.com-ը: Գրիգորյանն օգոստոսի 14-ին այցելել է «Արարատ»-ի գրասենյակ և քննարկել համագործակցությանն առնչվող հարցեր: Լուրը հաստատել է նաև «Արարատ»-ի փոխնախագահ Անդրանիկ Քերոբյանը:
Գրիգորյանն օրերս է լքել Մախաչկալայի «Անժի»-ի մարզչական ղեկը, իսկ հուլիսի վերջերից Սերգեյ Բուլատովը դադարել է լինել «Արարատ»-ի գլխավոր մարզիչը՝ ընտանեկան պատճառներով:
Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի մեկնարկային 4 տուրի հետո մոսկովյան թիմը 10 միավորով Կենտրոնական գոտու առաջատարներից է: Նույնքան միավոր ունի նաև «Օրենբուրգ»-ը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



